Բուլղարիայում լողորդները պետք է զգուշանան
Մասնագետները խորհուրդ են տալիս չփորձել լողալ հոսանքի հակառակ ուղղությամբ, սպասել մինչև արագությունը նվազի, այնուհետև՝ վերադառնալ ափ։
Բուլղարիայի ափերին նկատվում է ուժեղ հոսանք, որը վտանգավոր է լողորդների համար։ Ամռան սկզբից արդեն գրանցվել է ցավալի ռեկորդ․ արդեն ութ մարդ խեղդվել է , այսպես կոչված, «մեռած ալիքի» պատճառով, որը արագությամբ հայտնվում է ջերի մակերևույթին և կլանում դեպի ծովը լողորդներին։
Այդ ալիքը վտանգավոր է հատկապես ծանծաղուտներում, որտեղ զարգացնում է մեծ արագություն։ Լողորդները փորձում են պայքարել ալիքի դեմ, արագ կորցնում են ուժերն ու կարող են խեղդվել։
Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը՝ 17 բուլղարական լողափերում հայտարարվել է լողալու համար վտանգավորության մակարդակի բարձրացման մասին։ Զբոսաշրջիկներն խորհուրդ է տրվում զգուշանալ Սոզոպոլ, Ախտոպոլ, Պոմոիրե, Պրիմորսկո, ինչպես նաև՝ Արևային ափ լողափերում։ Բուլղարիայի հյուսիսային ափերում պոտենցիալ վտանգավոր են Ոսկե ավազներ և Վարնա լողափերը։