Բուլղարիան կարգելի all inclusive-ը

Բուլղարիայի ղեկավարությունը մտադիր է օրենքով սահմանափակել հյուրանոցների all inclusive  ընտրանքի կիրառումը իրենց ծառայություններում: Արգելքը կտարածվի 4 աստղից պակաս դասով բոլոր հյուրանոցների վրա: Օրենքի նախագիծը Էկոնոմիկայի և տուրիզմի նախարարություններին առաջարկել  է Բուլղարիայի սննդի անվտանգության գործակալությունը:

Այս կազմակերպության մասնագետների կարծիքով` ցածր դասի հյուրանոցներում  all inclusive ծառայությունը հաճախ խախտվում է, ինչը հանգեցնում  է հանգստացողների վրդովմունքին և երկրի կերպարի աղավաղմանը: Գործակալության տնօրեն Յորդան Վոյնովը, որպես օրինակ, պատմել է  1 000 հոգու համար նախատեսված  մի հյուրանոցի մասին, որտեղ ռեստորանը հնարավորություն է ունեցել միաժամանակ սպասարկել 30 մարդուց ոչ ավել: Վայնովի կարծիքով` տվյալ հյուրանոցի all inclusive ծառայությունը փաստորեն խաբում է հաճախորդին: «3-աստղանի և ավելի ցածր դասի հյուրանոցները պետք է ունենան հնարավորություն միաժամանակ սպասարկել ընդհանուր մնացողների շուրջ  60%-ին: Օրինակ, եթե հյուրանոցում տեղավորվում են 100 մարդ, ապա ռեստորանում պետք է տեղավորվեն նվազագույնը 60-ը»,-բացատրել է Յորդան Վոյնովը:

You might also like