Բուլղարիայի արևելյան մասում՝ Պրովադիա քաղաքի մոտ, հնէաբանները հայտնաբերել են նախապատմական քաղաքներից ամենահինը, որ երբևէ գտնվել է Եվրոպայում:
Պեղումների ժամանակ հայտնաբերվել են երկհարկանի տների մնացորդներ, դարպասի մասեր, պատնեշներ և պաշտպանիչ պատեր: Ածխածնային վերլուծության արդյունքում պարզ է դարձել, որ բնակատեղին մ.թ.ա. 4700-4200 թվականների է:
Բուլղարացի հնագետ Կրում Բաշարովը նշում է, որ բնակավայրի շուրջը գտնվող հսկա պատերը շատ բարձր են և կառուցված քարե բլոկներից. սա բոլորովին նոր և չտեսնված երևույթ է՝ հայտնաբերված Եվրոպայի հարավ-արևելքի պեղումների ժամանակ: Ըստ հնագետների՝ քաղաքի բանկիչները զբաղվել են աղի արտադրությամբ, որը այն ժամանակ ոսկու գին ուներ: Դա բացատրում է, թե ինչպես կարող էին տարածաշրջանի երկրագործները և անասնապահները կառուցել նման քաղաք և կուտակել նման հարստություն: 3000 ոսկյա զարդերը, որոնք հայտնաբերվել են պեղումների ժամանակ, միջազգային հանրության կողմից ճանաչվել են աշխարհի ամենահին ոսկին՝ գտնված հնագետների կողմից: