Բուլղարիան Վանգայի տան դռները բացում է զբոսաշրջիկների առջև

Ռուպիտե գյուղում գտնվող բուլղարացի հանրահայտ պայծառատես Վանգայի տան դռները բաց կլինի այցելուների համար: Մայիսի 25-ին ժամը 11:00-ին տեղի կունենա հանդիսավոր աղոթք, այնուհետև բոլոր ցանկացողները կարող են տեսնել բոլոր երեք սենյակները, որտեղ Վանգան ապրել է մինչև մահանալը: Ռուպիտեն գտնվում է երկրի հարավ-արևմտյան հատվածում՝ Բլագոևգրադյան շրջանում:

Vanga's-House-Rupite

Վանգայի տունը փակվել է անմիջապես նրա մահից հետո՝ 1996 թվականի օգոստոսին: Անցած աշնանը սկսել են վերանորոգման աշխատանքները, իսկ այժմ տուն-թանգարանը պատրաստ է ընդունել այցելուներին: Այստեղ հնարավոր է տեսնել առավել հետաքրքիր առարկաների պատճենները՝ կապված լեգենդար պայծառատեսի հետ (օրիգինալները մնում են Պետրիչ քաղաքի թանգարանում, որը գտնվում է Ռուպիտեից 5 կմ հարավ-արևմուտք):

home Vanga

Սենյակներում տեղադրված են  մահճակալ և բազմոց, որտեղ սիրել է հանգստանալ Վանգան, տեղադրված են սրբապատկերներ, ժամացույցներ, նրա սիրելի տիկնիկները  և այլ առարկաներ. հայտնում է Newsbg.ru-ն: Վանգայի տուն այցելությունը անվճար կլինի:

You might also like