Բուլղարիայի Ռուսե քաղաքում ապրիլին կբացվի երկրում առաջին կոմիքսների թանգարանը: Ցուցանմուշները տրամադրել է մասնավոր կոլեկցիոներ Ստոյան Ստոյանովը, ցուցասրահները կբացվեն «Լյուբեն Կարավելով» տարածաշրջանային գրադարանի շենքում: Ստոյան Ստոյանովը կոմիքսներ հավաքել է մանկությունից՝ սկսելով 80-ականներին հայտնի բուլղարական «Дъга» և «Чудесен свят», ինչպես նաև՝ արտերկրյա «Պիֆ» և «Ռահան» ամսագրերից. հայտնում է Newsbg.ru-ն: Երեք տասնամյակ նա փնտրել է հազվագյուտ հրատարակություններ: Հավաքածուի ամենահին ցուցանմուշը 1925 թվականի է. դա «Մանկական սուրհանդակ» թերթն է, որը համարվում է բուլղարական առաջին պարբերականը, որը իր էջերում տեղադրել է պատկերավոր պատմություններ: Ռուսեն գտնվում է Ռումինիայի հետ սահմանին՝ Բուխարեստից 65 կմ դեպի հարավ և սոֆիայից 250 կմ հյուսիս-արևելք: