Բուլղարիա. Պլովդիվի հյուրանոցում հայտնաբերվել է Յուրի Գագարինի թողած գրությունը

Պլովդիվի «Տրիմոնցիում» հյուրանցում հայտնաբերվել է առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի գրությունը, որը նա թողել է 1961 թվականին: Հյուրանոցի տնօրեն Վասիլ Իլիևի խոսքերով՝ գրությունը պահվել է արխիվում արդեն 50 տարի և միայն հիմա է հայտնաբերվել: «Ես շատ շնորհակալ եմ այս հյուրանոցին այստեղ անցկացրած մի քանի երջանիկ րոպեների համար: Մաղթում եմ Ձեզ ավելի սերտ կապեր հաստատել աշարհի բոլոր երկրների զբոսաշրջիկների հետ, իսկ հետագայում՝ նաև այլ մոլորակների զբոսաշրջիկների հետ», -իր հղումում գրել է Գագարինը՝ թողնելով 23 մայիսի 1961 թ. ամսաթիվը: «Ես գտա այս գիրքը և թերթեցի: Պարզվեց, որ այստեղ պահվում է այս անգնահատելի գրությունը: Թերևս առաջին տիեզերագնացի նամակի մասին իմացել են հյուրանոցի որոշ աատակիցներ և նրա այն ժամանակվա տնօրինությունը: Մինչև 1998 թվականը այն պահվել է ընդունարանի ադմինիստրատորի մոտ, բայց ոչ ոք չի էլ գուշակել, որ նրանում պահվում է Գագարինի գրությունը»,-հայտնում է «Տրիմոնցիումի» տնօրենը և հավելում, որ դրանից հետո գիրքը հանձնվել է արխիվ և երկար տարիներ ոչ ոք չի հիշել դրա մասին: Յուրի Գագարինը Պլովդիվում պարգևատրվել է պատվավաոր քաղաքացի կոչումով: Պաշտոնական միջոցառումից հետո տիեզերագնացը սուրճ է ըմպել այս հյուրանոցի ձեղնահարկում Բուլղարիայի կոմունիստական կուսակցության առաջին դեմքերի հետ:

You might also like