Բուրգասը համարվել է 2012 թվականի ռոմանտիկ-մայրաքաղաքը` կապված Սուրբ Վալենտինի տոնի հետ: Բուլղարական այս քաղաքը հաղթող է ճանաչվել ամենաերկար սիրային նամակի մրցույթում, որի երկարությունը կազմել է 49.3 մետր: Անսովոր մտքի հեղինակը «Հորիզոն» հրատարակչատունն է, որը ամեն տարի անցկացնում է նման մրցույթներ` կապված ռոմանտիկ և սիրային գրականության թողարկման հետ:
Այս տարի Բուլղարիայում թողարկվել է չիլիացի բանաստեղծ, դիվանագետ և քաղաքական գործիչ Պաբլո Ներուդիի «Հարյուր սոնետ սիրո մասին» հավաքածուն: Նոբելյան մրցանակակիր զգայուն, էմոցիոնալ այս քնարերգությունը 20 տարվա մեջ առաջին անգամ է թողարկվել բուլղարերեն: Բուլղարիայի ամենաերկար նամակը գրելու համար խանութի այցելուներին առաջարկվել է իրենց սիրային, ռոմանտիկ տողերը թողնել հատուկ փաթեթում, որն ի վերջո դարձել է մոտ 50 մետրանոց սիրային նամակ: