Ամեն տարի հուլիսի վերջին Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ը լքում է իր լոնդոնյան նստավայրը և մեկնում հանգստի Շոտլանդիա։ Հենց այդ ժամանակ պալատը բացում է իր դռները այցելուների առջև և առաջարկում թեմատիկ ցուցահանդեսներ։
Այս տարի ցուցահանդեսը նվիրված է թագուհու որդու՝ Ուելսի արքայազն Չարլզի առաջիկա 70-ամյակին, հայտնում է BBC-ն։ Շեղվելով ավանդական ձևաչափից՝ արքայազնը անձամբ է կազմակերպել ցուցահանդեսը այնպես, որ զբոսաշրջիկները իրենց զգան իր մոտ հյուր։ Ցուցանմուշների թվում են Չարլզի անձնական իրերը, այդ թվում՝ նրա նկարած ջրանկարները, նրա սիրելի գրքերը, թագավորական հավաքածուից նկարներ, ընտանեկան լուսանկարներ և այլ մանրուքներ։
Հետաքրքիր է, որ ցուցանմուշները չունեն նկարագրություն, դրանց կարելի է ծանոթանալ աուդիոգիդի օգնությամբ, որը արքայազնը անձամբ է ձայնագրել և ներկայացրել այդ իրերի մասին համառոտ պատմություններ։
Բացի այդ, Բուքինգեմյան պալատում ցուցահանդեսի համար տեղադրվել է Քլարենս հաուսի՝ արքայազն Չարլզի լոնդոնյան անձնական նստավայրի հյուրասենյակի կահույքը։