Իսկական ճանապարհորդի «Bucket list»-ը (Մաս 2)

«Bucket list» հասկացությունը հայերեն թարգմանելը մի փոքր դժվար է: Եթե առավելագույնս պարզ բացատրենք, ապա դա այն բաների ցանկն է, որոնք պետք է հասցնել անել մինչև մահանալը: Այսօր իրենց «պարտադիր գործերի ցանկով» կիսվում են  աշխարհի ամենահայտնի ճանապարհորդներից ոմանք: Հավանաբար շատերը տեսել են Ռոբ Ռայների  «Bucket list» անվանումով ֆիլմը,  որի հայկական տարբերակը հնչում է այսպես՝ «Քանի դեռ չես նվագել թմբուկը»: Ավելի հստակ թարգմանություն թերևս չկա:

«Bucket list» настоящего путешественника

Բայց ավելի դրական հուզական երանգավորման համար «bucket list»-ի մասին կխոսենք՝ որպես գործերի ցանկի մասին, որոնք դեռևս պետք է անել: Աշխարհը իր բոլոր դրսևորումներով բաց է մարդկանց առջև: Եվ առաջին հերթին այն հասանելի է ճանապարհորդներին: Այսօր նույնիսկ ամենահեռավոր տարածքները  հյուրանոցներ ունեն ճանապարհորդների բնակության համար: Ահա ինչպիսին է  «must do» և «must see» ցանկերը մոլի ճանապարհորդների մոտ, ովքեր գիտեն այս գեղեցիկ և ընդարձակ աշխարհի ողջ վեհությունը: Ահա նրանց «bucket lists»-ը:



Ջոնաթան Բասթաբլ

Գրող-ճանապարհորդ Ջոնաթան Բիսթաբլը որպես էրոգենային զբոսաշրջային ուղղություն իր համար ընտրել է Ճապոնիան, մասնավորապես՝ Տոկիոն: «Ես հաճույքով ամեն օր սուշի կուտեի, կվայելեի պիկնիկը ծաղկած բալենիների տակ Կիոտոյում, և անպայման ցավակցական  ուխտագնացություն կկատարեի  դեպի տխրահռչակ  Հիրոսիմա քաղաք»,-կիսվել է իր պլաններով Ջոնաթանը: «Հուսով եմ, որ ինձ կհաջողվի Ծագող արևի երկրից բերել փայտե փորագրություն, որը ես կկախեմ այնպիսի վայրում, որը մշտապես կտեսնեմ իմ աշխատավայրից»:

Դևիդ Կրուկս

լուսանկարիչ-ճանապարհորդ Դևիդ Կրուկսը ցանկանում է ավտոմեքենայով Քեյփթաունից գնալ Լոնդոն: «Այս ճանապարհորդությունը ես ցանկանում եմ կատարել այն ժամանակից ի վեր, ինչ 1959 թվականին տեսա հաղորդում Mediterranee Le Cap ավտոմրցարշավի մասին»,–կիսվում է Դևիդը: «Դուք միայն պատկերացրեք 14 հազար կիլոմետր Սահարայի ավազակույտերի վրայով, վայրի կենդանիների միգրացիոն խմբերի միջով, որոնց կարելի է որսալ Canon-ի ծիծաղելի երկար օբյեկտիվի օգնությամբ: Դա մաքուր ձևով երազանք  է, որը ձգվում է արդեն  մի քանի ամիս»:

Էմիլի Մեթիսոն

Condé Nast Traveller-ի խմբագիր Էմիլի Մեթիսոնը իրեն համարում է նաև հետազոտող, ով սիրահարված է Անդամանյան կղզիներին: «Ես ժառանգել եմ սերը դեպի այս դժվար հասանելի կղզիները իմ հորից», -նշում  է  Էմիլին: «Ինձ դուր է գալիս նրա կուսական ճանապարհներով ճանապարհորդության գաղափարը, բացի այդ, սա հրաշալի սերֆինգ է և հնարավորություն ավելին իմանալ արշիպելագի պատմության մասին: եվ ոչ մի շքեղ հյուրանոց, որի բացակայությունը կարելիէ  նույնիսկ չնկատել՝ հայտնվելով ամենախիտ արևադարձային ափամերձ բնապատկերներում: Գրազ կգամ, որ իմ հեռախոսն էլ այնտեղ չի աշխատի»:

Սոֆի Քեմպբելլ

Թրեվլ-ռայթըր և լոնդոնցի էքսկուրսավար Սոֆի Քեմպբելլը երազում է բնակվել խաղաղ և հարմարավետ ճապոնական ռյոկանում, դռների մոտ թողնել կոշիկները, իր հագուստը փոխել կիմանոյով և սաբոյով և ձուլվել մի աշխարհի, որը արմատապես տարբերվում է նրանից, ինչին սովոր են եվրոպացիները: «Այստեղ ամեն ինչ այլ է»,-երազելով ասում է Սոֆին: «Տատամի ծղոտե հոտը, եղենափայտից պատրաստված քառակուսի լոգակոնք, որի մեջ թրջվում են, ոչ թե լողանում, կաթով սուրճի գույնի  պատեր և ձեր անձնական այգին սահող դռան ետևում …»:

 

 

Իսկ որտե՞ղ եք դուք երազում լինել մինչև ճակատագիրը կխլի ձեզնից այդ հնարավորությունը:

Առաջին մասին կարող եք ծանոթանալ այստեղ: 

 

 

You might also like