«Bucket list» հասկացությունը հայերեն թարգմանելը մի փոքր դժվար է: Եթե առավելագույնս պարզ բացատրենք, ապա դա այն բաների ցանկն է, որոնք պետք է հասցնել անել մինչև մահանալը: Այսօր իրենց «պարտադիր գործերի ցանկով» կիսվում են աշխարհի ամենահայտնի ճանապարհորդներից ոմանք: Հավանաբար շատերը տեսել են Ռոբ Ռայների «Bucket list» անվանումով ֆիլմը, որի հայկական տարբերակը հնչում է այսպես՝ «Քանի դեռ չես նվագել թմբուկը»: Ավելի հստակ թարգմանություն թերևս չկա:
Բայց ավելի դրական հուզական երանգավորման համար «bucket list»-ի մասին կխոսենք՝ որպես գործերի ցանկի մասին, որոնք դեռևս պետք է անել: Աշխարհը իր բոլոր դրսևորումներով բաց է մարդկանց առջև: Եվ առաջին հերթին այն հասանելի է ճանապարհորդներին: Այսօր նույնիսկ ամենահեռավոր տարածքները հյուրանոցներ ունեն ճանապարհորդների բնակության համար: Ահա ինչպիսին է «must do» և «must see» ցանկերը մոլի ճանապարհորդների մոտ, ովքեր գիտեն այս գեղեցիկ և ընդարձակ աշխարհի ողջ վեհությունը: Ահա նրանց «bucket lists»-ը:
Ջոն Ռոնսոն
Ուելսցի լրագրող, վավերագրական ռեժիսոր, գրող և ռադիոհաղորդավար Ջոն Ռոնսոնը իր առջև խնդիր է դրել լինել Նոր Զելանդիայում: Բայց, միևնույն ժամանակ, նա խոստովանում է, որ իրեն դժվար է բացատրել, թե ինչու է այդքան շատ ցանկանում լինել կանաչ մայրցամաքում: Նա պարզապես գիտի, որ յուրաքանչյուր ոք, ով վերադառնում է «Մատանիների տիրակալը» ֆիլմի դեկորացիայի հայրենիքից, հավերժ սիրահարվում է այդ երկրին: Նոր Զելանդիայի վայրերը հիշացնում են Հավային, հատկապես՝ ձկները, որոնք նման են այլմոլորակայինների: «Այնտեղ նկարահանվել է իմ սիրելի ֆիլմերից մեկը՝ «Երկնային էակ»», – նշում է Ջոնը: «Շատ հուսով եմ, որ բախտ կունենամ թռչել Նոր Զելանդիա «Կոնկորդով»:
Չարլի Բուրման
Հեռուստահաղորդավար և հետազոտող Չարլի Բուրմանը ցանկանում է վաստակել միլիարդ դոլար, որպեսզի թռչի Լուսին իր երեխաների հետ: Նրա տիեզերական ճանապարհորդության վերջնական նպատակը Լուսնի բարձրությունից Երկրին նայելն է: Բայց այս մարդը ունի նաև ավելի իրագործելի երազանք. մասնակցել «Baja 1000» մրցաշարին: «Ձեր կյանքի ամենաերկար օրերին դուք անցնում եք կալիֆորնիական թերակղզով, իսկ ձեր կողքով անցնում են գյուղական հրաշալի տեսարանները», – պատմում է Չարլին: «Ճանապարհի վերջին ձեզ սպասում է նվեր՝ սառը կոկտեյլ մեքսիկական ափին»:
Հորացիո Քլեր
Լրագրող Հորացիո Քլերը շատ է ցանկանում թագավորական ընտանիքին պատկանող Britannia զբոսանավում ընտանեկան խցիկ զբաղեցնել և մեկնել Էդինբուրգից Ֆրենսիս Դրեյքի շուրջերկրյա երթուղիով: Նավ-թանգարանը կլողա Հորն հրվանդանի, Հյուսիսային և Հարավային Ամերիկաների արևմտյան ափերի մոտով, կանցնի Խաղաղ օվկիանոսը և արևելյան ծովով կհայտնվի Հնդկական օվկիանոսում, որից հետո կվերադառնա Բարի Հույսի հրվանդանով: Եվ այս ամենը բազմաթիվ ֆանտաստիկ կանգառներով:
Ջոն Գիլմետ
Գրող-ճանապարհորդ Ջոն Գիմլետը միշտ ցանկացել է ուսումնասիրել վտանգավոր Աֆղանստանը՝ իր կոպիտ բնապատկերներով, կարծես կոպիտ ցեղերով և բռնությամբ: Դա երբևէ հնարավոր կլինի, թե ոչ: «Կարծում եմ, որ եթե գումարը խնդիր չլիներ, ապա ես կկարողանայի դա անել», –կարծում է Ջոնը: «Ես լսել եմ, որ դա հյուրընկալ մարդկանց երկիր է, բայց Աֆղանստանի պատերազմի արձագանքը դեռ երկար տարիներ կհնչի»:
Շարունակելի…