Բրյուսելի հյուրանոցները հիսուն տոկոս զեղչ են առաջարկում գիշերանոցով հաճախորդներին
Բրյուսելի հյուրանոցները գիշերանոցով այցելող հյուրերին առաջարկում են 50 տոկոս զեղչ մայիսի 5-ից 8-ին բնակության համար։ Այս միջոցները նախատեսված են մասնակիորեն փոխհատուցել զբոսաշրջային հոսքերի անկումը, որի պատճառը մարտի 22-ին քաղաքում տեղի ունեցած ահաբեկչություններն են։ Ինչպես հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով DH.be պարբերականին, ակցիային կմասնակցեն ավելի քան 50 մայրաքաղաքային հյուրանոց։
Զեղչը ստանալու համար ճանապարհորդները պետք է հյուրանոցի ընդունարանում գրանցվեն գիշերանոցով։ Այնուհետև նրանք կարող են զգեստափոխվել։
Նշվում է, որ ակցիան գործում է միայն հյուրանոցային համարը պաշտոնական կայքում, հեռախոսով կամ անմիջապես ընդունարանում ամրագրելու դեպքում։ Ակցիային մասնակից հյուրանոցների ամբողջական ցանկը կհրապարակվի ապրիլի 27-ին Բրյուսելի հյուրանոցների ասոցացիայի (Brussels Hotel Association) պաշտոնական Facebook-յան էջում։