Բրյուսելը կզարդարվի ծաղկե գորգով

Երկու տարին մեկ անգամ Բրյուսելի կենտրոնական Grand Place հրապարակը ծածկվում է բնական ծաղիկներով պատրաստված գորգով: Այս տարի այդ հիանալի տեսարանով հնարավոր կլինի հիանալ օգոստոսի 14-ից մինչև 19-ը ընկած ժամանակահատվածում: Այդ օրերին ժամը 22:00-ին, 22:30-ին և  23:00-ին հրապարակում կլինի լուսաերաժշտական շոու ծրագիր, որը կցուցադրի ֆլորան իր ողջ գեղեցկությամբ:

Այս տարի ծաղկային ստեղծագործության թեման կլինի Բելգիայի բանահյուսությունը և առասպելները: Ծաղկե գորգի ստեղծման համար կօգտագործվի երկրում հայտնի բեգոնիաները, որպեսզի դրանցով ծածկեն հրապարակը, այնուհետեև պետք կգա ավելի քան 700 հազար բույսեր: Բրյուսելի հրապարակը ծաղիկներով ծածկելու ավանդույթը գալիս է 1971 թվականից:

 

You might also like