Ահաբեկչությունից հետո Բելգիայի գլխավոր օդային նավահանգստի լիարժեք վերականգնման համար կպահանջվի շուրջ 1 տարի։ Ներկայումս Զավենտեմ օդանավակայանում շահագործման է հանձնվել ժամանակավոր ենթակառուցվածքը, որը թույլ է տալիս նրան աշխատել առավելագույնս 20%-ով։
Բրյուսելյան օդանավակայանը վերսկսել է իր աշխատանքը ապրիլի 3-ին՝ շուրջ 2 շաբաթվա ընդմիջումից հետո։ Առաջին թռիչքը իրականացրել է Brussels Airlines-ը դեպի պորտուգալական Ֆարուն։ Սպասվում է, որ ապրիլի 4-ին օդանավակայանը կսպասարկի 16 չվերթ։
Ահաբեկչությունից հետո Զավենտեմը կարող է սպասարկել ժամում ընդամենը 800 ուղևորի։ Նախկինում օդանավակայանը ամեն ժամ սպասարկում էր 5 հազար ուղևորի։ Օդանավակայանի ադմինիստրացիան հայտնում է աննախադեպ անվտանգության միջոցների մասին և խորհուրդ տալիս ուղևորներին ժամանել օդանավակայան թռիչքից 6 ժամ առաջ։