Բրոնզե ամառ. կատարյալ արևայրուկի 10 կանոն

Ամառը սարերի հետևում չէ: Վերարկուն իր տեղն է գտել պահարանում, երկարաճիտ կոշիկներին փոխարինելու են եկել սանդալները, և բոլորը անհամբերությամբ սպասում են, թե երբ կգան շոգ օրերը, երբ հնարավոր կլինի շրջել  ամառային թեթև շրջազգեստներով՝ հիանալով ձեր ամառային կերպարով և թավշյա բրոնզե մաշկով: Այսօր բնական արևայրուկը համարվում է գեղեցկության և առողջության էտալոն, որն օգնում է աղջիկներին ավելի թարմ և բնական տեսք ունենալ: Ձեզ ենք ներկայացնում կատարյալ արևայրուկի 10 հիմնական կանոնները:

Արևային լոգանքին պետք է նախապես պատրաստվել

wellness

Լողափ այցելելուց մի քանի օր առաջ էպիլացիա արեք, որպեսզի ավելորդ մազերը չխանգարեն հավասար արևայրուկին:  Պրոցեդուրայից առաջ գնացեք շոգեբաղնիք, պիլինգ արեք. գոլորշու ենթարկված մաշկը հեշտ է մաքրել՝ շերտազատելով մեռած մաշկը: Բացի այդ, լողափ այցելելուց մի քանի ժամ առաջ անպայման խոնավեցրեք մաշկը կոսմետիկ միջոցների օգնությամբ, քանի որ արևայրուկը նպաստում է մաշկի ջրազրկմանը:

Անպայման օգտագործեք արևապաշտպան քսուկներ

Cream

Շատ կանայք արևայրուկ ստանալիս չեն օգտագործում արևապաշտպան քսուկներ: Ոմանք կարծում են, որ այն անօգուտ է, իսկ մյուսները, ընդհակառակը, մտածում են, որ  SPF քսուկը «շատ լավ» կգործի և թույլ չի տա ստանալ արևայրուկի ցանկալի երանգը:

Արևի տակ գտնվելու ընթացքում  անպայման պետք է քսել և պարբերաբար թարմացնել արևապաշտպան քսուկը: Այն ոչ միայն պաշտպանում է մաշկը արևային այրվածքներից, այլև՝ կանխում մաշկի շուտ ծերացումն ու նվազեցնում արևային ալերգիա ստանալու ռիսկը:

Լոսյոնի տեսքով արևապաշտպան միջոցների ճիշտ օգտագործման համար  NIVEA-ի մասնագետները մշակել են «Ափի կանոն». քսեք քսուկը դաստակից մինչև միջնամատի ծայրը. այս քանակը անհրաժեշտ է մարմնի ամեն հատվածին քսելու համար:

Սնուցեք մաշկը

woman

Արևային ճառագայթների ազդեցությունը չի կարող չվնասել մաշկը, այդ պատճառով մաշկը արևից պաշտպանելու համար ավելի լավ է օգտագործել լրացուցիչ խնամող բաղադրիչներով միջոցներ: Ուշադրություն դարձրեք արևապաշտպան քսուկներին, որոնք պարունակում են, օրինակ, ժոժոբայի յուղ, վիտամին  Е, ալոեի էքստրակտ:

Պաշտպանեք բաց մաշկը և խալերը

09

Բաց մաշկով  մարդկանց համար, որում քիչ են մելանինի գունանյութերը, արևի տակ երկար մնալը վտանգավոր է: Իսկ նրանք, ովքեր ունեն շատ խալեր, արևի տակ մնալու ժամանակահատվածը պետք է հասցնեն նվազագույնի: Եթե դուք, այնուամենայնիվ, ցանկանում եք արևայրուկ ընդունել, միշտ օգտվեք պաշտպանության առավելագույն աստիճան ունեցող քսուկներից, թարմացրեք այն ամեն երկու ժամը մեկ և փորձեք արևի ուղիղ ճառագայթների տակ չլինել 12-ից 15-ը ընկած ժամանակահատվածում:

Օգտագործեք արևայրուկին նպաստող միջոցներ

napozas-naptej-faktor-bőr-termalfurdo-5_20140702181709

Եթե դուք ցանկանում եք ստանալ երկարաժամկետ մուգ երանգ, օգտագործեք արևայրուկի ակտիվացնողներ: Հատկապես հարմար կլինեն այն մթերքները, որոնք ուժգնացնում են մելանինի բնական արտադրությանը, որը մաշկին մուգ երանգ է հաղորդում:

Արևայրուկի աստիճանը անհատական է ամեն մարդու համար: Այն, ինչպես մաշկի գույնը, կախված է գենետիկ նախահակումից: Մելանինի արտադրությանը նպաստող միջոցների կիրառման դեպքում դուք կարող եք ստանալ երկարաժամկետ, գեղեցիկ, բնական և ձեր մաշկի գույնին համապատասխան ամենամուգ արևայրուկը:

Չմոռանաք խոնավացման մասին

Shower

Արևային լոգանքից հետո ցնցուղ ընդունեք և քսեք արևայրուկից հետո նախատեսված քսուկներ, որոնք կնպաստեն բջիջների վերականգնմանը և խոնավեցմանը: Դրանք թույլ չեն տա մաշկին շերտազատվել և կպահպանեն արևայրուկը երկար ժամանակ:

Կարգավորեք ձեր սննդակարգը

Ill1MuwoIGw

Ուշադրություն դարձրեք այն փաստին, որ արագ արևայրուկ ընդունելուն նպաստում է վիտամին А-ն, որը արագացնում է  մելանինի արտադրումը և նպաստում մաշկի վերականգնմանը: Այն մեծ քանակությամբ առկա է դեղին, կանաչ և կարմին բանջարեղեններում և մրգերում՝ գազար, դդում, ծիրան, թուզ, ծիրանաչիր և մանգո, ինչպես նաև շատ հատապտուղներում և կանաչիներում՝ կալինա, սպանախ, մաղադանոս:

Շատ շարժվեք

beach_volleyball

Եթե արևայրուկ ընդունեք շեզլոնգին պառկած և պարբերաբար պտտվեք մեջքից փորի և հակառակը, հավանականություն կա, որ դուք հավասարաչափ չեք ընդունի արևայրուկը: Հավասար և մուգ արևայրուկ ավելի հեշտ է ստանալ ակտիվ հանգստանալով՝ լողափյնա վոյելբոլ խաղալով և ափին զբոսնելով:

Ընտրեք լողափ այցելելու ժամը

tanning

Աշխատեք արևայրուկ ընդունել առավոտյան ժամերին՝ մինչև կեսօրը, և ժամը  16-ից հետո: Բացի այդ, չմոռանաք, որ ո՛չ ջուրը, ո՛չ ստվերը  չեն պաշտպանի ձեզ ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

Օգտագործեք արևայրուկի ժամկետը եկարաձգող միջոցներ

skidki-Pskov-1417865101

Այժմ կան արևայրուկից հետո օգտագործվող լոսյոններ, որոնք ունեն համալիր ազդեցություն. դրանք ոչ միայն վերականգնում են մաշկի խոնավության հավասարակշռությունը, այլև՝ ամրապնդում և պահպանում են արևայրուկը: Ստացվում է, որ դուք շարունակում եք  «արևային լոգանք ընդունել»՝ նույնիսկ լքելով լողափը, և մաշկը ստանում է ավելի վառ բրոնզե երանգ:

You might also like