Tribute Pale Ale ընկերության կազմակերպած հետաքրքիր ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ հանգստից հետո բնականոն կյանքին վերադառնալու համար անհրաժեշտ է 8 օր և 22 ժամ: Ուսումնասիրությանը մասնակցել են 2 հազար բրիտանացի, ովքեր խոստովանել են, թե ինչպես են իրենց զգում հանգստից հետո: Պարզվել է, որ լիակատար հանգստից հետո առօրյա կյանքին նրանք վերադառնում են 9 օրից, ավելի կոնկրետ՝ 8 օր 22 ժամ հետո:
Այս ժամկետը բավական է, որ արևայրուքը անցնի և զվարճալի երեկոների տպավորությունը անցնեն «երկրորդ պլան»: Տաս հարցվածներից յոթը հայտարարել է, որ իրենց պետք է երկու շաբաթ աշխատանքային ռեժիմին վերադառնալու համար: Հարցման մասնաիկների 50%-ի համար հանգստի ընթացքում օգտագործած սնունդդ ու ըմպելիքները երկարաձգում են ճանապարհորդության մասին հաճելի հիշողությունները. հայտնում է The Telegraph-ը: