Foto Ruta դպրոցի ուսուցիչները որոշել են, որ քանզի սելֆիները և ինստաֆուդները հեղեղել են համացանցը, ապա թող գոնե դրանք լինեն գեղեցիկ: Պրոֆեսիոնալները կազմակերպել են աշխարհի առաջին ֆոտո տուրը և վարպետության դասերը Լոնդոնում, որի ժամանակ նրանք բոլոր ցանկացողներին կսովորեցնեն փողոցային լուսանկարչության նրբությունները:
Ցանկացած լուսանկարիչ ձեզ կասի, որ հանճարեղ լուսանկար կարելի է անել նույնիսկ «օճառամանով». կարևորը գործիքին տիրապետելն է: Foto Ruta լուսանկարչական դպրոցի ուսուցիչները որոշել են «փողոցային սելֆիները» և գեղեցիկ բնապատկերային լուսանկարները վերածել արվեստի. պրոֆեսիոնալները բոլոր ցանկացողներին կսովորեցնեն iPhone-ի տեսախցիկի բոլոր հնարքները և կօգնեն անել կոմպոզիցիոն ճիշտ լուսանկարներ հենց Լոնդոնի փողոցներում, այսպես ասած՝ մարտադաշտում:
Ընդամենը 45 ֆունտ ստերլինգի դիմաց ֆոտոսիրահարին կտան մի քանի խորհուրդ #foodporn (սննդի լուսանկարների՝ համացանցում հայտնի նշագրում) հեշթեգով լուսանկարների, ֆոտոխմբագրերի ֆիլտրերը ճիշտ օգտագերծելու, ստացված կադրերը մշակելու ճիշտ ծրագրի ընտրության մասին և նույնիսկ կհյուրասիրեն մեկ գավաթ գինի: Foto Ruta-ի մասնագետները դասընթացներին սպասում են նրանց, ովքեր ունեն iPhone և գեղեցիկը ընկալելու նվազագույն ունակություն: