Բրիտանացիները տաքսիով շրջել են ողջ աշխարհով (+Ֆոտո)

Երեք բրիտանացի տաքսիով կատարել են շուրջերկրյա ճանապարհորդություն: Շուրջ 15 ամիս, համաձայն իրենց ֆիրմային, բրիտանական սև «Խանա» տաքսու արագաչափի, նրանք անցել են  43 հազար մղոն ճանապարհ  (մոտ 69.5 հազար կմ): 23-ամյա Փոլ Արչերը Գլոստերշիրից, 27-ամյա Ջոնո Էլիսոնը Լիդսից և  23-ամյա Լեյ Պերնելը Ստաֆֆորդշիրից իրենց ճանապարհորդությունը մեկնարկել են Լոնդոնից անցած տարվա փետրվար ամսին և այցելել են 50 երկիր չորս մայրցամաքներում: Բրիտանացիների ճանապարհորդությունը չի անցել առանց մի շարք արտակարգ դրությունների: Ամենավտանգավոր արկածը նրանց հետ պատահել է Իրանում, որտեղ նրանց ձերբակալել են անվտանգության աշխատակիցները, իսկ Արչերը նույնիսկ արտաքսվել է այդ երկրից` լրտեսության կասկածանքով: Մոլդովա, ինչպես պարզվել է, նրանք փորձել են մտնել սխալ վիզայով: Բայց, այնուամենայնիվ, նրանք կարողացել են մտնել այս երկիր, քանի որ նրանց ընկերոջ մայրը անձամբ ծանոթ է եղել Մոլդովայի ղեկավարներից մեկին:

Հիմալայներում, ճանապարհորդության մասնակիցների պնդմամբ, իրենց հաջողվել է տաքսիով ճանապարհորդության ռեկորդային բարձրության հասնել: Նրանց հաջողվել է հասնել ալպինիստների մի խմբի բազային ճամբարին, որը գտնվում է աշխարհի ամենաբարձր լեռան` Էվերեստի վրա: Եվ, վերջապես, ինչպես համոզվել են ճանապարհորդները, եթե իրենք որպես ուղևոր մեկնեյին այդ տաքսիով, ապա ստիպված կլինեին վճարել 80  հազար ֆունտ ստերլինգ  (գրեթե  130 հազար դոլար):

Սակայն նրանց հաջողվել է ոչ միայն խուսափել ծախսերից, այլև ճանապարհորդության ընթացքում հավաքել 20 հազար ֆունտ (33.2 հազար դոլար) Մեծ Բրիտանիայի Կարմիր Խաչի կարիքների համար: Սկզբում ճանապարհորդները որոշել են տաքսիով Լոնդոնից մեկնել Սիդնեյ, սակայն  ընթացքում ճանապարհորդության աշխարհագրությունը ընդլայնվել է:

 

You might also like