Երիտասարդության մեծամասնությունը արդեն իսկ համարվում է փորձառու զբոսաշրջիկ: Վերջերս անցկացրած ուսումնասիրության համաձայն` հինգ մարդուց չորսը (79%) 18-ից 24 տարեկան հասակում արտասահման են գնացել միջինը չորս անգամ մինչև 16 տարեկան դառնալը:
Այս տարիքային խմբի համար առավել տարածված վայրերը եվրոպական երկրներն են, թեև մի քանիսը նախընտրում են Աֆրիկան (17 %) կամ Հյուսիսային Ամերիկան (15 %): Հինգը դեռահասներից երեքը իմացել են ինքնաթիռի մասին 4 տարեկանում: Հարցվածների մեկ չորրորդը սկսել են այցելել օտար երկրներ դեռ մանուկ հասակում:
Ուսումնասիրողները համեմատել են ներկայիս երիտասարդությանը նրանց ծնողների սերնդի հետ և պարզել, որ վերջիններիս մեծամասնությունը չի լքել Մեծ Բրիտանիան մինչև 16 տարեկանը: Ժամանակակից երիտասարդությունը ունի մեծ հնարավորություններ ուսումնասիրելու համար տարբեր երկրներ, մշակույթներ և կենսակերպեր: Հիմա ճանապարհորդելը դարձել է շատ ավելի հեշտ, քան, ասենք, ետպատերազմյան տարիներին: Եթե այն ժամանակ հնարավորություն կար ընտրելու երկու-երեք երկրների միջից, ապա հիմա կա ընտրության լայն հնարավորություն: