Մեծ Բրիտանիայի չափահաս բնակչուհիների 48%-ը լողափնյա հանգստի ժամանակ չեն օգտագործում կոսմետիկա. հայտնում է The Daily Mail-ը՝ հղում կատարելով նոր հետազոտությանը: Հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր շուրջ 2 հազար բրիտանուհի: Իրենց հետ հանգստավայր դիմահարդարման պարագաներ չտանող բրիտանուհիների 73%-ը հայտարարել է, որ «բնական արտաքին տեսքով» ծանոթների հանդիպելու շանսերը այս դեպքում քիչ են: Հետազոտության մասնակիցների 62%-ը խոստովանել է, որ չի հարդարում մազերը հանգստի ընթացքում, որպեսզի «բնական տեսք» ունենա: Միայն 13% բրիտանուհիներն են հայտարարել, որ դիմահարդարվում են ողջ օրվա ընթացքում արտասահման ճանապարհորդության մեկնելիս: Եվս 29%-ը դիմահարդարվել է միայն երեկոյան: