ԱՄԷ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը կոչ է անում Սուրբ Ծնունդը Դուբայում նշող Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին չհամբուրվել փողոցում: Բրիտանացի զբոսաշրջիկներին նաև խորհուրդ է տրվում միմյանց ձեռք չբռնել և հարբած վիճակում կհայտնվել հասարակական վայրերում:
Այս խորհուրդները դիվանագիտական ներկայացուցչությունը հրապարակել է սոցիալական ցանցերի իր էջերում, ընդ որում՝ խորհուրդը տրվում է չափածո ձևաչափով: Ակցիայի գլխավոր հերոս է դարձել հորինված զբոսաշրջիկ Սթյու Նիկոլասը: Դուբայը ԱՄԷ-ի ամենամեծ և կոսմոպոլիտ քաղաքն է, բայց ժամանակ առ ժամանակ օտարերկրացիները այստեղ իրավախախտումներ են կատարում՝ կապված տեղական վարքագծի կանոնների չիմացության հետ: Մասնավորապես, բրիտանացիները հայտնվել են բանտում հանրության մեջ համբուրվելու և հարբած վիճակում լողափում սեռական հարաբերությւոններ ունենալու պատճառով: