Բրիտանական ռեստորանը ճաշացանկ է թողարկել foodporn-ի սիրահարների համար

Լոնդոնյան Dirty Bones (Կեղտոտ ոսկորներ) ռեստորանը թողարկել է հատուկ ճաշացանկ ֆուդպորնի սիրահարների համար․ հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով  Mashable-ին։

Այս ենթատեքստում «պոռնոգրաֆիա» բառը չի կիրառվում իր լայն նշանակությամբ, այլ՝ փոխարինում է գրավող, գրգռող, ցանկություն առաջացնող իմաստով։ Այդպիսով, եթե food-ը անգլերենից թարգմանաբար նշանակում է սնունդ, ապա  foodporn-ը խոհարարական գլուխգործոցն է, որը կարող է մարդու մեջ արթնացնել ամենաջերմ զգացողությունները և ցանկություն առաջացնել հենց այդ պահին համտեսել այն (խմբ․)։

Dirty Bones, Մեծ Բրիտանիա

Dirty Bones-ի աշխատակիցները առաջարկում են այցելուներին հատուկ «Instagram-փաթեթներ համադամասերների համար», որպեսզի հյուրերը կարողանան վայելել ընթրիքը ռեստորանում: Փաթեթը ներառում է  #foodporn հեշթեգով լուսանկար անելու համար բոլոր անհրաժեշտ պարագաները՝ շարժական լույս տեսախցիկի համար, լիցքավորման սարք, լայնանկյուն տեսապակի և սելֆիի ձող։
Dirty Bones-ի ներկայացուցիչը նշել է, որ հյուրերը շատ են սիրում նկարել ռեստորանի ճաշացանկում ներկայացված ուտեստները։ «Մենք ցանկանում ենք հեշտացնել նկարահանման գործընթացը, որպեսզի նրանք կարողանան իդեալական լուսանկարներ ստանալ՝ անկախ լուսավորությունից և օրվա ժամից»,- նշել է նա։  Նրա խոսքերով՝ հաստատության ամբողջ սպասքն ու ինտերիերը պատրաստված և ձևավորված է հատուկ Instagram-յան լուսանկարների համար։

Ֆուդպոռնո

 

You might also like