Մեծ Բրիտանիա. Բրիտանական հյուրանոցի հյուրերը հեռուստացույց դիտելու համար ստիպված են նստել մարզահեծանվի վրա

Բրոկենհարստ  (Brockenhurst)  գյուղի «Standing Hat» էկո-հյուրանոցում  հյուրերը հեռուստացույցով սիրելի հաղորդումները  նայելու համար ստիպված են պտտել մարզահեծանվի ոտնակները. հայտնում է The Telegraph-ը:

Քոթեջում ամեն ինչ արված է էկոլոգիական մաքրության հաշվարկով. լուսավորությունը ապահովում են արևային մարտկոցները, փայտի վառարանը ջուր է տաքացնում լոգանքի համար, ինտերիերը և կաքույքը պատրաստված է էկոլոգիական նյութերից: Հյուրանոցի տիրուհի Քրիստինա Սիմոնսը ծախսել է շուրջ 8 տարի 360-ամյա սեփականությունը այդպիսին դարձնելու համար, որը իրեն ժառանգույթուն է մնացել: քրիստինան առավելագույն ջանքերն է գործադրել թափոնները և աղտոտվածությունը նվազեցնելու համար: Մարզահեծանվի գաղափարը Քրիստինային օրիգինալ է թվացել: Քոթեջի այցելուները պետք է պտտեն ոտնակները, որպեսզի դիտեն հեռուստացույց: Հյուրանոցը տարբեր տուրիստական կազմակերպություններից  մի քանի մրցանակ է ստացել  «էկո-նախաձեռնությունների» համար: «Standing Hat»-ում բնակությունը արժե 129 ֆունտ, ներառյալ` նախաճաշը:

You might also like