Բրիտանական կուրորտային Բորնմուտ քաղաքի (Bournemouth, Դորսետ դքսություն) Arlington հյուրանոցի հյուրերը ստանում են 10-ական ֆունտ ստերլինգ (շուրջ 13 եվրո) ամեն անձրևոտ օրվա համար: Այս տարվա ապրիլ և հունիս ամիսները արդեն ռեկորդային են համարվում տեղումների քանակով: Հուլիսի առաջին շաբաթվա ընթացքում Բորնմուտում արդեն ամբողջ ամսվա նորմայից ավել անձրև է տեղացել:
Փոքրիկ Arlington հյուրանոցի սեփականատերերը պահանջարկի անկման պատճառով իրենց հաճախորդներին առաջարկել են փոխհատուցել ամեն անձրևոտ օրվա դիմաց, երբ նրանք չեն կարողանում գնալ լողափ անձրևի պատճառով: Ակցիան կգործի մինչև օգոստոսի վերջը: Բորնմուտի կենտրոնում գտնվող Arlington հյուրանոցում ապրելու վճարը սկսվում է մեկ մարդուն մեկ գիշերվա համար 54 ֆունտից (69 եվրո):