Հասկանալի լինելը, հայտնվելով օտար երկրում, բրիտանացի զբոսաշրջիկների ամենամեծ խնդիրն է: Պարզվել է Եվրոպայում նրանք ամենավատն են «հասկացնում» իրենց ցանկացածը օտար լեզուներով: Կամ այն հույսով, որ աշխարհում բոլորը խոսում են անգլերեն, կամ ծուլության պատճառով, բայց բրիտանացի զբոսաշրջիկների միայն 11%-ն է ազատ արտահայտվում օտար լեզուներով: Մեծ Բրիտանիայի զբոսաշրջիկների 22%-ը առհասարակ ոչ մի բառ չգիտի որևէ օտար լեզվով: Եվրոպացի մյուս ճանապարհորդները մի փոքր ավելի լավ են կարողանում խոսել օտար լեզուներով. վկայակոչում է TripAdvisor կայքը:
Պարզվում է, գերմանացի զբոսաշրջիկները ամենաընդունակն են. նրանց 70%-ը խոսում է օտար լեզուներով և, միայն, 1%-ն է, որ գերմաներենից բացի ոչ մի լեզվի չի տիրապետում. հայտնում է The Telegraph -ը: Իտալացի ճանապարհորդների 51%-ը խոսում է մեկ օտար լեզվով: Ֆրանսիացի զբոսաշրջիկների 50% -ը նույնպես տիրապետում են օտար լեզուների: Իսպանացի զբոսաշրջիկների 43%-ը սովորել է երկրորդ լեզու: Իսկ բրիտանացի զբոսաշրջիկների միայն 67%-ն է կարողանում նվազագույն մակարդակով խոսել որևէ օտար լեզվով: Հարցման մասնակից 2.508 բրիտանացիների 74%-ը հույսը դնում է նրա վրա, որ այցելվող երկրում իրենց հետ կխոսեն անգլերեն, իսկ 19%-ը հույս ունի, որ հասարակական վայրերում գրությունները կունենան անգլերեն թարգմանություններ: