British Airways-ը ներկայացրել է երաժշտական ճաշացանկ

Ավիաընկերությունը ուտեստներ կմատուցի երաժշտության ներքո:

Կարծիք կա, որ սնունդը ինքնաթիռում այնքան էլ համեղ չէ: British Airways ավիաընկերությւոնը անում է ամեն ինչ, որպեսզի հերքի այդ կարծիքը: Որպեսզի ուտեստները համեղ թվան, այն կմատուցեն հատուկ երաժշտության ներքո: Օքսֆորդյան գիտնականները եկել են այն եզրակացության, որ երաժշտությունը ազդում է համային ընկալիչների վրա: Ավիաընկերության երաժշտական ցանկում  ընդգրկվել է   13 կոմպոզիցիա, որոնք իդեալականորեն հարմար են մատուցվող ուտեստներին: Պաոլո Նուտինիի, Լուի Արմստրոնգի, Լիլի Ալենի և  Coldplay  երաժշտությունները կհնչեն հիմնական ուտեստների համար, իսկ Մադոննայի և Ջեյմս Բլանտի երգերը՝ աղանդերի: Սև սուրճը որոշվել է մատուցել տենոր Դոմինգոյի ձայնի ներքո: Երաժշտական ճաշացանկը, սակայն, հասանելի է դեռևս միայն երկարատև չվերթների համար:

2

You might also like