British Airways-ը հատուկ չվերթ կունենա՝ Հարրիի և Մեգանի հարսանիքի պատվին
British Airways ավիաընկերությունը արքայազն Հարրիի և Մեգան Մարկլի հարսանիքի առթիվ կգործարկի հատուկ չվերթ, որի անձնակազմը բաղկացած կլինի միայն Հարրի և Մեգան անունով աշխատակիցներից։
«Արքայական» ինքնաթիռը Լոնդոնից կմեկնի Տորոնտո։ Հենց այդ կանադական քաղաքում է ապրել Մեգան Մարկլը։ Ինքնաթիռում կլինեն անձնակազմի երկու անդամ Հարրի անունով և յոթ անդամ՝ Մեգան անունով։ Ավիաընկերության հինգ աշխատակիցները փաստաթղթերում գրանցված են՝ որպես Megan, իսկ մեկը՝ Meghan, բայց նրանց անունները միանման են արտասանվում։ Ինքնաթիռի հրամանատար է նշանակվել ավագ սպա Հարրի Բլեյքը, իսկ ավագ բորտուղեկցորդը Մեգան Հորսլին է։
«Կարծես թե, մենք պետք է միմյանց ազգանուններով կանչենք», —նշել է տիկին Հորսլին։
Ուղևորներին թռիչքի ընթացքում կառաջարկվի շամպայն և կիտրոնով ու կտտկենիով տորթ․ հենց այդպիսին է լինելու նաև թագավորական հարսանիքի տորթը։ Մեգան և Հարրի անունով ուղևորներին կառաջարկեն անվճար մուտք գործել առաջին դասի լաունջ․ հայտնում է BBT-ն։