British Airways-ը չեղարկել է շատ մատչելի ավիատոմսերը
Բրիտանական ֆլագման British Airways ավիաընկերությունը սխալմամբ վաճառել է ավելի քան 2 հազար տոմս դեպի Թել Ավիվ և Դուբայ չափազանց ցածր գնով։
Սխալը գիտակցելով՝ ավիափոխադրողը չեղյալ է համարել այդ տոմսերը և ներողություն խնդրել գնորդներից՝ խոստանալով յուրաքանչյուրին նվեր վաուչեր՝ որպես պատճառած անհարմարության համար փոխհատուցում։
Այնուամենայնիվ, գնորդները չափազանց վրդովվել են ավիաընկերության գործողություններից, քանի որ նրանցից շատերն արդեն ամրագրել են հյուրանոց և տուրեր․ հայտնում է BBC News-ը։
Միանգամից մի քանի զբոսաշրջային բյուրո վաճառել է այդ տոմսերը British Airway-ի կողմից հունիսի 11-ին գրեթե մեկ ամբողջ օր սիմվոլիկ 1 ֆունտ արժեքով՝ չհաշված օդանավակայանի ծախսերը։
Սովորաբար այդ տոմսն արժե 200 ֆունտից ոչ պակաս, իսկ մնացած ծախսերի հետ այդ թիվը ավելանում է ևս մի քանի հարյուր ֆունտով։