Կռուիզային Queen Elizabeth 2 նավը ամենայն հավանականությամբ կհանձնեն որպես մետաղաջարդոն: Cunard ընկերության նախկին հայտնի նավը խարսխվել է Դուբայի Ռաշիդ նավահանգստում, քանի որ այն 2008 թվականին 64 միլիոն ֆունտով վաճառվել է Istithmar ընկերությանը: Սկզբում սեփականատերերը ցանկանում էին նավը վերածել 1000 համարներով հյուրանոցի, բայց ավելի ուշ ներկայացրել են նոր ծրագրերը:
Անցյալ ամիս բրիտանական կոնսորցիումը առաջարկել է QE2-ը տեղափոխել Լոնդոն և վերածել լողացող հյուրանոցի այնտեղ: Այնուամենայնիվ, Daily Mail-ը երեկ հայտնել է, որ նավում հայտնվել է 20-հոգանոց չինացիների խումբ, որը փոխարինել է նավը աշխատացնող անձնակազմին: Թերթը մտավախություն է հայտնում, որ նավը կարող է վաճառվել որպես մետաղաջարդոն:
Լոնդոնի ընկերության աշխատակից Ռոջեր Մյուրեյը թերթին հայտնել է. «Մեզ հայտնել են, որ նավը մինչև Արևելք մեկնելը կտեղափոխվի չոր նավահանգիստ: Դա ողբերգություն կլինի, քանի որ դա գրեթե հաստատում է այն միտքը, որ նավը կվաճառվի որպես մետաղաջարդոն, թեև մեր ներդրողները պատրաստ էին տրամադրել 60 միլիոն ֆունտ նավի վերանորոգման և Լոնդոն տեղափոխելու համար, և 20 միլիոն ֆունտ՝ այն լողացող հյուրանոցի վերածելու համար»: