Սան Ֆրանցիսկոյի տեսարժան վայրերից մեկը՝ Bay Bridge կամուրջը, որը քաղաքը կապում է Օկլենդին, դարձել է աշխարհի ամենամեծ լուսային ինստալացիան: Bay Lights ծրագրի հեղինակը նկարիչ Լեո Վիլլառեալն է, ով հայտնի է իր լուսային քանդակներով և պատմական շենքերի դիտարժան լուսավորմամբ:
Այս լուսային ինստալացիան յուրօրինակ նվեր դարձավ կամուրջի 75-ամյակին: 25 հազար լուսադիոտային լամպերի աշխատանքը քաղաքին կարժենա օրական $30 դոլար: Ինստալացիայի երկարությունը 2.8 կմ է, իսկ բարձրությունը (ամենաբարձր կետում) հասնում է 152 մետրի. հայտնում է Bay Lights նախագծի կայքը:
Ծրագրի արժեքը կազմում է $8 միլիոն դոլար: Ընդ որում, ակնկալվում է, որ երկու տարվա ընթացքում լուսավորությամբ կգան հիանալու 50 միլիոն մարդ, այդպիսով, զբոսաշրության շնորհիվ այն քաղաքի գանձապետարանին կբերի $97 միլիոն դոլար: