Սան Ֆրանցիսկոյի խորհրդանիշ Ոսկե Դարպասներ (Golden Gate) կամուրջը վաղուց ընտրված է ինքնասպանների կողմից՝ որպես իդեալական վայր կյանքին հրաժեշտ տալու համար: ԱՄՆ-ի իշխանությունները որոշել են 76 միլիոն դոլար հատկացնել հատուկ ցանցի տեղադրման համար, որը պետք է վերջ դնի կամուրջից ինքնասպանություններ կատարելու փորձերին:
Կամուրջի երկու կողմից 6 մետր լայնությամբ չժանգովող պողպատից ցանցը թույլ չի տա ցատել նրա վրայից. հայտնում է ՌԻԱ «Նովոստին»: Նախագծի հեղինակները վստահեցնում են, որ ցանցը չի փչացնի տեսարժան կամրջի տեսքը, քանի որ գրեթե աննկատ կլինի: Կամուրջի գոյության ամբողջ ընթացքում նրա վրայից ցած է նետվել ավելի քան 1400 մարդ (46-ը միայն անցած տարի): Ըստ վիճակագրության ողջ է մնացել նետվածների միայն 2%-ը:
Ակնկալվում է, որ տխրահռչակ «ինքնասպանությունների կամուրջ» կոչումը Ոսկե Դարպասների համար կմնա անցյալում: Ոսկե Դարպասներ կամուրջը բացվել է 1937 թվականին: Նրա երկարությունը 1970 մետր է, բարձրությունը՝ 230 մետր ջրի վրա, իսկ երթևեկելի մասից մինչև ջրի մակերեսը՝ 67 մետր: