Կալիֆորնիայի Գլենդել քաղաքի փողոցներում հայտնվել են առեղծվածային ճանապարհային նշաններ «շնչիր», «թուլացիր», «ջանա ամբողջ ուժով», «աճիր» և այլ գրություններով։ Մոտիվացնող նշանները քաղաքի տարբեր շրջաններում տեղադրել են նկարիչները՝ տեղական իշխանությունների թույլտվությամբ․ հայտնում է UPI-ն։
Word on the Street (Բառը փողոցում) նախագծի հեղինակ Սկոտ Ֆորշաուերը Գլենդելի մայրուղիներում տեղադրել է ճանապարհային նշաններին նման 20 ցուցանակ, որոնցում «բացասական լեքսիկան փոխարինված է պոզիտիվով»։
Նկարչի կայքում հրապարակված է քարտեզ, որի վրա նշված են բոլոր անսովոր կոչերի գտնվելու վայրերը։