«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» Հասարակական Կազմակերպությունը ամեն տարի ավանդաբար կազմակերպում է «Հացը լեռներում» տոնածիսական կերակրատեսակների փառատոնը:
Փառատոնի նպատակը ազգային տոնածիսական խոհանոցի մոռացված կերակրատեսակների վերհանումն ու մասսայականացումն է: Այցելուները հնարավորություն կունենան տեղում ճաշակելու հայ խոհարարների պատրաստած ուտեստներն ու իրենց հետ տանելու տոնածիսական կերակրատեսակների բաղադրատոմսերը:
Այս տարի ևս փառատոնը տեղի կունենա հունիսի 12-ին «Էրեբունի» թանգարանին կից հրապարակում: Փառատոնի ժամանակ հայկական ազգային, եկեղեցական տոները և տոնածիսական խոհանոցը կներկայացվեն առանձին տաղավարներով: Առանձին տաղավարներ կունենան նաև Հայաստանում ներկայացված ազգային փոքրամասնությունները: Փառատոնի ժամանակ կհնչի ազգային երգ-երաժշտություն:
Նախատեսվում է, որ այս տարվա փառատոնին կլինեն 6000-8000 այցելուներ:
Հրավիրյալների թվում կլինեն մշակութային և քաղաքական գործիչներ:
Փառատոնի օրակարգը.
- Տոնածիսական կերակրատեսակների ցուցահանդես-համտես
- Կազմակերպության անդամ ռեստորաններն ու անհատ խոհարարները ներկայացվում են հայոց ավանդական տոներն ու ծիսական խոհանոցը՝ առանձին տաղավարներով, ինչպես նաև իրենց տոնածիսական կերակրատեսակներն են ներկայացնում այլ ազգի ներկայացուցիչներ:
- Ներկայացվում են 13 եկեղեցական տոները իրենց հատուկ ճաշատեսակներով: