Բրազիլական Պարանա նահանգը սպասում է լողափերի և բնության սիրահարներին

Բրազիլիայի կարևորագույն տեսարժան վայրը Իգուասու ջրվեժն է, որը գտնվում է Պարանա նահանգի տարածքում՝ Արգենտինայի հետ սահմանում: Ամեն տարի այստեղ են այցելում հազարավոր զբոսաշրջիկներ, բայց նահանգի իշխանությունները ցանկանում են նրանց ուշադրությունը գրավեն  այդ տարածաշրջանի  այլ հետաքրքիր վայրեր ևս: Նահանգի մայրաքաղաքից 170 կմ հեռավորության վրա գտնվող  Կուրիտիբա (Curitiba) քաղաքում է գտնվում Reserva Natural de Salto Morato ազգային պարկը:

Salto Morato

Դա ամբողջովին քաղաքակրթությունից կտրված, դժվարհասանելի մի վայր է, որտեղ ինտերնետ և բջջային կապ չկա և հնարավոր է 100%-ով ընկղմվել վայրի բնության գրկում: Այդ բնապահպանական գոտում ապրում են 329 տեսակի թռչուն, 80 տեսակի կաթնասուն, տասնյակ տեսակի սողուններ, ձկներ և կրծողներ: Արգելանոցի ամենասիրուն վայրերից մեկը անկասկած համարվում է Մորատո (Morato) ջրվեժը. հայտնում է  BuenoLatina.ru-ն:

ILHA DO MEL.

Իսկ Reserva Natural de Salto Morato-ում է գտնվում գեղատեսիլ Մել կղզին  (Ilha do Mel)՝ իդեալական վայր բնության գրկում  լողափնյա հանգստի համար: Կղզում չկան մեծ հյուրանոցներ և տրանսպորտային միջոցներ. այստեղ հնարավոր է տեղաշարժվել միայն նավակով, ոտքով կամ հեծանիվով: Այստեղ հնարավոր է հասնել մոտակա Պոնտալ դու Սուլ (Pontal do Sul) և Պարանագուա (Paranaguá) ափամերձ քաղաքներից նավակներով:

You might also like