Օրերս մեկնարկել է ամենամասշտաբային, ամենավառ և շքեղ կառնավալը աշխարհում: Պաշտոնական բացումը տեղի է ունեցել Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյում ուրբաթ օրը, բայց ամենագեղեցիկ և տոնական մասը սկսվել է շաբաթ գիշեր: Ինչպես պահանջում է ավանդույթը՝ Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետը հինգ օրով «հրաժարական է տվել»՝ քաղաքի ամբողջական ղեկավարությունը և քաղաքի բանալիները հանձնելով Մոմո արքային: Այս տարի կազմակերպիչները խոստացել են մոտ հինգ հարյուր հարթակ: Այնպես որ, տեսնելու շատ բան կլինի…