Բրազիլական ֆուտբոլի իկոնան՝ «Մարականա» մարզադաշտ, պաշտոնապես բացվել է ուրբաթ օրը՝ գրեթե երեք տարի այն բանից հետո, ինչ փակվել էր առաջիկա աշխարհի գավաթի խաղերից առաջ վերանորոգուման համար:
Մարզադաշտում, ինչպես գրում է Xinhua-ն, արդեն անցկացվել է ցուցադրական խաղ, որին ներկա է եղել երկրի նախագահը: Ինչպես հարցազրույցում նշել է Ռոնալդոն՝ «Մարականան» ֆուտբոլի խորհրդանիշներից մեկն է և հիմա՝ վերանորոգումից հետո, այն հիանալի տեսք ունի:
Ինչպես խոստովանել է հանրահայտ ֆուտբոլիստը՝ ներկայումս այս մարզադաշտը համարվում է լավագույնը աշխարհում: 1950 թվականին կառուցված «Մարականայի» վերանորոգման համար ծախսվել է գրեթե 500 միլիոն դոլար: Արենան տեղավորում է 79 000 մարդ և լիովին պատրաստ է առաջիկա աշխարհի գավաթին: