Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի Ռոդրիգո դե Ֆրեյտես կղզում տեղադրել են աշխարհի ամենամեծ լողացող տոնածառը: Եղևնին պարբերաբար թարմացվում է սկսած 1996 թվականից, պաշտոնապես գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում և տարեցտարի ավելի մեծ ու լավն է դառնում:
Այս անգամ միլիոնավոր լույսերով պատված եղևնու բարձրությունը հասել է 85 մետրի: Պողպատե կառուցվածքի ընդհանուր քաշը կազմում է 542 տոննա: Եղևնու վրա իսկապես վառվում է 3.3 միլիոն էլեկտրական փոքրիկ լույսեր: Այդ ամենը ղեկավարվում է հատուկ համակարգչային ծրագրով, որը մասնագիտացված է և դառնում է լուսային հետաքրքիր շոու: Եղևնու էլեկտրաէներգիան մատակարարում են դիզելային գեներատորները, որոնց հզորությունը կբավականացնի անգամ միջին մեծության մարզային կենտրոնի համար: Այս տեխնիկական հրաշքի ստեղծողների հավաստմամբ` եղևնին երևում է նաև տիեզերքից: