Ռիո դե Ժանեյրոյում Բոտա Ֆոգո լողափում տեղադրել են 12- մետրանոց քանդակ «Տեսնել իմ երազանքները»: Քանդակի հեղինակը իսպանացի ճարտարապետ և քանդակագործ Ժաումե Պլենսան է: Այն պատրաստված է ռետինից և մարմարի փշրանքներից և իրենից ներկայացնում է 14-ամյա աղջկա փակ աչքերով գլուխ: Հեղինակի խոսքերով՝ այդ կոմպոզիցիայի ստեղծման նպատակն այն է, որ այն տեսնող մարդիկ սկսեն երազել: «Տեսնել իմ երազանքները» կմնա Ռիո դե Ժանեյրոյում երկու ամիս: Այն կանգնեցվել է «Գաղափարներ Ռիոյի համար» արվեստի փառատոնի շրջանակներում:
Ժաումա Պլենսան հանդիսանում է հասարակական արվեստի կամ փաբլիկ արտի հայտնի ներկայացուցիչ: Նրա աշխատանքները տեղ են գտել ԱՄՆ-ի և Եվրոպայի բազում քաղաքներում, մասնավորապես՝ Նյու Յորքում: Այնտեղ 2011 թվականին կանգնեցվել է 13.5 մետր բարձրությամբ համանման ստեղծագործություն «Էխո»: 2009 թվականին Պլենսան ստեղծել է 18-մետրանոց կանացի գլուխ Սենտ Հելենս քաղաքի համար, որը տեղակայված է Անգլիայի հյուսիս-արևմուտքում: