Բրազիլիա. Ֆլորիանապոլիսը աշխարհի ամենաբարյացկամ քաղաքն է ճանաչվել

Զբոսաշրջիկային ամսագիր  Conde Nast Traveler-ը հարցում է անցկացրել իր ընթերցողների շրջանում, պարզելով թե աշխարհի, որ քաղաքներն են համարվում բարյացկամ և, որ քաղաքների բնակիչները չեն սիրում զբոսաշրջիկներին: Հարցման արդյունքում կազմվել է ամենաբարյացկամ քաղաքների թոփ տասնյակը, որտեղ առաջին հորիզոնականը զբաղեցրել է Բրազիլիայի Ֆլորիանապոլիսը: Իսկ ամենաքիչը զբոսաշրջիկները չեն հավանել ամերիկյան Նյու Արքը, որը գլխավորել է անբարյացկամ քաղաքների ցանկը: Եթե նայենք ցուցակի երկու գլխավոր հորիզոնականին, ապա պարզ է դառնում, որ Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը ավելի բարյացկամ է, քան Մերձավոր Արևելքը, ԱՄՆ-ն և Եվրոպան:

Florionopolis

 

Ամենաբարյացկամ քաղաքները հետևյալն են.

1. Florianopolis, Բրազիլիա
2. Hobart, Թասմանիա
3. Thimpu, Բութան
4. Queenstown, Նոր Զելանդիա
5. Charleston, ԱՄՆ
6. Paro, Բութան
6. Margaret River, Ավստրալիա
7. Mandalay, Բիրմա
9. Kilkenny, Իռլանդիա
9. Ubud, Բալի
10. Chiang Mai, Թայլանդ

Անբարյացկամ քաղաքները.

1. Newark,ԱՄՆ
2. Islamabad, Պակիստան
3. Oakland, Կալիֆորնիա
4. Luanda, Անգոլա
5. Kuwait City, Քուվեյթ
6. Lome, Տոգո
7. New Haven, ԱՄՆ
8. Detroit, ԱՄՆ
9. Atlantic City, ԱՄՆ
10. Tangier, Մարոկկո

You might also like