Պրահայում պատրաստվում են բացել Փարիզի Գրեվին (Grévin) մոմե արձանների թանգարանի մասնաճյուղը: Այն կսկսի այցելուներ ընդունել առաջիկա տարվա ընթացքում: Թանգարանը կբացվի Հին քաղաքի Celetná փողոցում: Այնտեղ կներկայացվի և չեխ, և համաշխարհային մասշտաբի հայտնիների շուրջ 100 արձան: Մասնավորապես, այցելուները կարող են տեսնել Վացլավ Հավելի և Չեխիայի ներկայիս նախագահ Միլոս Զեմանի, կոմպոզիտոր Բեդրիչ Սմետանի, Կառլոս IV կայսեր մոմե արձանները. գրում է ILOVECZ.RU-ն:
Փարիզի Գրեվին թանգարանը գտնվում է Մոնմարտրում: Այն բացվել է 1882 թվականի հունիսի 5-ին: Նրա հիմնադիրը Արթուր Մեյերն է, ով որոշել է իր Le Gaulois թերթի համար պատրաստել մոմե արձանների ցուցանմուշներ՝ մեկ դարից ավել գործող Մադամ Տյուսոյի թանգարանի օրինակով: Ցուցանմուշներ պատրաստել նա առաջարկել է քանդակագործ, ծաղրանկարիչ և թատերական կոստյումեր Ալֆրեդ Գրեվենին:
Հավաքածուի համար կերպարներ են ընտրվել այդ ժամանակվա հայտնի մարդիկ, ում մասին գրում էր թերթը: Թանգարանում կա ավելի քան 450 հայտնի մարդկանց և գեղարվեստական կերպարների մոմե արձաններ: Ցուցահանդեսի մեծ մասը պատկերում է Ֆրանսիայի պատմության մեջ կարևոր իրադարձություններ: