Հայտնիները իրականում այնպիսին են, ինչպես մենք: Նրանք էլ կարիք ունեն հանգստանալու, դիմակները մի կողմ դնելու և իրենց թույլ զգալու: Այդ պատճառով առաջին իսկ հնարավորության դեպքում նրանք իրենց հարազատների հետ մեկնում են հանգստի՝ ընտրելով լավագույն հանգստավայրերը: Եվ նրանք հաստատ գիտեն, թե ինչ ասել է որակյալ սպասարկում: Անկեղծ ասած, հայտնիների հանգստավայրերը բոլորի գրպանին չէ, որ հարմար են: Բայց, պարտադիր էլ չէ տեղավորվել հինգաստղանի հյուրանոցում կամ պատվիրել անհատական սպասավոր: Նույնիսկ Բահամյան կղզիներ հնարավոր է մեկնել համեմատաբար համեստ բյուջեով և, միևնույն ժամանակ, զգալ այն, ինչ զգում են հայտնի քաղաքական գործիչները և քմահաճ հոլիվուդյան աստղերը:
Բրեդ Փիթ և Անջելինա Ջոլի-Սանտորինի
«Միսթր և միսիս Սմիթները» որոշել են չմանրանալ և միանգամից գնել են սպիտակ-երկնագույն առանձնատուն Սանտորինի կղզում: Ասում են՝ դրանից հետո կղզու առանց այդ էլ թանկարժեք անշարժ գույքի գները բարձրացան: Աստղային զույգին կարելի է հասկանալ. Սանտորինին Էգեյան ծովի գեղատեսիլ կղզիներից մեկն է, որը հայտնի է իր սև լողափերով, սպիտակ տներով և լեռներից սահող ձեղնահարկներով:
Երկկողմանի ավիատոմսը՝ 660 դոլարից սկսած
Բնակությունը՝ երեքաստղանի հյուրանոցի դաբլ համարում 65 դոլարից սկսած