Microsoft Research-ի ինժեներները հորինել են մի տեխնոլոգիա, որը թույլ է տալիս վերահսկել ախորժակը ներքնազգեստի օգնությամբ: Նյութը, որով պատրաստված է կրծկալի փուշ-ափ բարձիկները, կարող է կարգավորել սրտի ռիթմը և որոշել իր տիրուհու տրամադրությունը, և եթե նա սկսի սնունդ ընդունել սթրեսի ժամանակ, կրծկալը նրա սմարթֆոնին նախազգուշական հաղորդագրություն կուղարկի գիրացման վտանգների մասին:
Microsoft ընկերության հոգեբան Մերի Չերվինսկի կարծիքով՝ հենց կանայք են հակված ավելորդ սնունդ ընդունել սթրեսի ժամանակ, և եթե նրբորեն հիշեցնել նրանց կանացի հոգեբանության այդ առանձնահատկության մասին, ավելորդ քաշի հետ կապված խնդիրներից կարելի է խուսափել:
Տղամարդկանց դեպքում դժվար է. նրանց ներքնազգեստը սրտից շատ հեռու է գտնվում, որպեսզի կարգավորի սրտի աշխատանքը: Այժմ նոր տեխնոլոգիան փորձարկվում է կանանց շրջանում, ովքեր ցանկանում են նիհարել: Գիտնականները դեռևս պետք է աշխատեն մարտկոցների լիցքի վրա: Իսկ հիմա դրանք պետք է լիցքավորել չորս ժամը մեկ: