«Հյուսիսային Քամու» (NordWind) ղեկավարությունը այցելել է երեխային, ով ծնվել էր ավիաընկերության ինքնաթիռի սրահում թռիչքի ժամանակ։ Մոր և որդու այցելել են ավիափոխադրող ընկերության գլխավոր տնօրենը և բորտուղեկցորդները, ովքեր ընդունել են երեխայի ծնունդը երկնքում։ Տղան արդեն մեկ ամսական է և իր առաջին հոբելյանին ստացել է բավականին առատաձեռն նվեր․ ավիաընկերության ներկայացուցիչները երեխային նվիրել են ավիաընկերության չվերթներով անվճար թռիչքներ իրականացնելու հնարավորության արտոնագիր։ Փոքրիկ Արսենիյը կարող է անվճար թռչել իր ողջ կյանքի ընթացքում տարեկան մեկ անգամ։ Երեխան ծնվել է Կրասնոդարից Նորիլսկ կատարած չվերթի ժամանակ, երբ ինքնաթիռը Կրասնոյարսկի երկրամաս է հասցրել մեկ ուղևորով ավել, քան նախատեսված էր։ Երեխայի ծննդյան վայր է նշվել Կրասնոդարը։