Օրերս Ֆրանսիայի Բորդո քաղաքում բացվել է նոր ֆուտբոլային արենա, որտեղ կանցկացվեն 2016 թվականի Եվրոպայի առաջնության 5 խաղերը։
Հանդիսավոր բացմանը ներկա են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ և հայտնի ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Զինեդին Զիդանը։ Տոնական բացումը տեղի է ունեցել 2015 թվականի մայիսի 23-ին և տևել է առավոտից մինչև ուշ երեկո։
«Ստադ դե Բորդոյում» դեբյուտային խաղում տեղական ակումբը հաղթել է «Մոնպելեին», որից հետո մարզադաշտում գունագեղ հրավառություն է եղել։ Արենայի շինարարությունը տևել է ավելի քան 2 տարի և ակումբին արժեցել 183 միլիոն EUR։ Նոր «Ստադ դե Բորդոն» տեղավորում է շուրջ 42 հազար հանդիսատես։