Իտալիայում կազմած «ամենախելացի» քաղաքների ցանկում, «Պետական կառավարման ֆորում» կազմակերպության անցկացրած և Բոլոնիայում «Smart City Exhibition 2012» ցուցահանդեսի բացման արարողությանը ներկայացված «ICity rate»-ի ուսումնասիրության տվյալներով, առաջատար է դարձել հենց Բոլոնիան: Երկրորդ տեղում հայտնվել է Պարման, իսկ նրան հետևում է Տրենտոն: Բոլոնիան գերազանցել է 103 իտալական քաղաքների, ընդ որում՝ հաշվի է առնվել ավելի քան 100 չափանիշ՝ քաղաքային կառավարում, էկոնոմիկա, տեղաշարժ, շրջակա միջավայր, սոցիալական ցուցանիշներ և կյանքի որակ:
Մյուս ավելի «խելացի» քաղաքների առաջին տասնյակում են հայտնվել Ֆլորենցիան, Միլանը, Ռավեննան, Գենուան, Ռեջո-Էմիլիան, Վենետիկը և Պիզան: Իտալիայի մայրաքաղաքը այս ցուցակում զբաղեցրել է 21-րդ տեղը, Նեապոլը՝ 77-րդ տեղը: Ցուցակն ամփոփում են հարավային Կալտանիսսետտան (Սիցիլիա), Կրոտոնեն (Կալաբրիա) և էննան (Սիցիլիա): Ընդ որում՝ Պիզան և Միլանը ճանաչվել են լավագույնը տնտեսական չափանիշներով, Տրենտոն և Ռավեննան շրջանցել են բոլորին շրջակա միջավայրի չափանիշներով, Թուրինը և Պադուան՝ քաղաքի կառավարումով, Սիենան և Տրիեստը՝ կյանքի որակով, Բոլոնիան և Ռավեննան՝ սոցիալական մակարդակով: