Բոլոնիայում կանցկացվի տուր նախկին կարմիր լապտերների թաղամասով և քաղաքի հասարակաց տներով: Տուրի միտքը պատկանում է գիդ Ֆլավիա Պաստինային: Այն թաղամասերում, որտեղ առաջ գտնվել են հասարակաց տները, այժմ գտնվում են հյուրանոցներ, ռեստորաններ և այլ հաստատություններ: Դրանք են Վիա Պելլան, Վիա դելե Օկեն, Վիա Մալկոնտենտին, Վիա Պոլեզեն և այլն:
«Պորտա դի Կաստելո փողոցում է գտնվում Ռոյալ սրճարանը` իսկական որջ: Սակայն, ամեն դեպքում, ամենահայտնի և անբարոյական շրջան է համարվում Մարիսոլին,-պատմում է Պաստինան,-Բերտոլինի փողոցում, որտեղ առաջ նույնպես գտնվում էին հասարակաց տները, հիմա էլ կա հաստատություն, որտեղ պատի նկարները հիշեցնում են այն մասին, որ այնտեղ նախկինում եղել է հանդուրժողականության տուն»:
Զբոսանքը նախկին հասարակաց տներով ընդգրկված է ամառային էքսկուրսիաների օրացանկում, և հիմա այնտեղ հայտնվելը գրեթե անհնար է: