Ապրիլի 12-ից 17-ին Իսլանդիայի մայրքաղաքում կանցկացվի ավանդական Բլյուզի փառատոն (Reykjavík Blues Festival), որին կմասնակցեն երաժիշտներ ամբողջ աշխարհից: քաղաքի կենտրոնի տարբեր հրապարակներում կհնչի կենդանի երաժշտություն:
Բացի համերգներից փառատոնի շրջանակներում ժամը 14:00-ից 17:00-ին Ռեյկյավիկի փողոցներում կանցկացվեն չհայտարարված ներկայացումներ, այնպես որ ցանկացած անցորդ կարող է դառնալ ներկայացման պատահական հանդիսատես: Բլյուզի փառատոնի հիմնական բեմը կդառնա Hilton Reykjavik Nordica հյուրանոցը, որտեղ ապրիլի 15-17-ին տեղի կունենան երեկոյան համերգներ: