Իսպանիայից մի երիտասարդ ընկերություն շուկա է հանել անսովոր արտադրանք․ Gik նոր սորտի գինի։ Ըմպելիքը անսովոր է նրանով, որ ունի ինդիգո գույն։
Անսովոր գինու հեղինակները հայտնում են, որ իրենց արտադրանքը ունի թարմ և քաղցր համ և պատրաստվում է իսպանական խաղողից։ Կապույտ գույնը խմիչքը ձեռք է բերում բնական պիգմենտից, որը ստացվում է խաղողի կաշվից և վայդա բույսի բնական գունանյութից։
Նոր սորտի հեղինակները ակնկալում են, որ իրենց գինին կդառնա վաճառքի հիթ։ Խմիչքն արդեն հայտնվել է երկրի վաճառակետերում, ինչպես նաև՝ կարելի է պատվիրել օնլայն։ Թեև, այժմ առաքումը հասանելի է միայն Իսպանիայի տարածքում։ Մոտ ապագայում ընկերությունը մտադիր է արտահանում իրականացնել նաև դեպի Նիդեռլանդներ, Գերմանիա և Մեծ Բրիտանիա։ Մեկ շիշ ինդիգո գինու արժեքը կազմում է շուրջ 10 EUR եվրո։