«Ուզում եմ ուտել Հայաստանում» նյութի հեղինակն առաջիկայում կայցելի Հայաստան

Ամփոփվել են «Մետաքսի ճանապարհի մարտահրավեր» (Silk Road Challenge) բլոգերների միջազգային մրցույթի արդյունքները: Հայաստանն, ի դեմս Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, հանդիսանում է մրցույթի գլխավոր հովանավորը: Այս մասին տեղեկացրել են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամից:

Lebanese MoghrabiehՄիջազգային ժյուրիի որոշմամբ լավագույն բլոգային բովանդակության մրցանակի հաղթող են ճանաչվել «The Flaneur» բլոգի հեղինակ Ջոնաթան Փաուելը իր «Ուզում եմ ուտել Հայաստանում» բլոգային նյութի համար և «There’s So Much to See» բլոգի հեղինակ Նայլահ Հայուարդը իր «Լիբանանյան մուղրաբիե» («Lebanese Moghrabieh») վերնագրով հոդվածի համար:

Հաղթող ճանաչված 2 բլոգերները հնարավորություն կունենան առաջիկայում այցելելու Հայաստան, ապա իրենց տպավորություններն ու բացահայտումներն արտացոլել իրենց բլոգներում:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակ

Փաուելի եւ Հայուարդի նյութերին կարելի է ծանոթանալ հետեւյալ հղումներով՝

http://flaneur.me.uk/11/the-silk-road-i-want-to-eat-in-armenia-silkroad2012

http://www.theressomuchtosee.com/2012/11/lebanese-moghrabieh.html

 

You might also like