Բրիտանացի միլիարդատեր և Virgin Airlines ավիաընկերության հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը աշխատել է բորտուղեկցորդուհի: Անել դա այն էլ իր մրցակցի՝ AirAsia ավիաընկերության ինքնաթիռում նրան ստիպել է պարտված խաղադրույքը: AirAsia-ն պատկանում է մալայզիացի գործարար Թոնի Ֆերնանդեսին, ում կարողությունն ավելի համեստ է գնահատվում՝ 200 միլիոն ֆունտ ստերլինգ:
Բրենսոնը խաղադրույքը պարտվել է 2010 թվականին. տղամարդիկ վիճարկել են, թե «Ֆորմուլա 1»-ի ում թիմը ավելի լավ ելույթ կունենա այդ խաղաշրջանում: Բրիտանացի միլիարդատիրոջ Virgin-ը զբաղեցրել է 12-րդ տեղը՝ զիջելով Team Lotus խմբին, որը պատկանում է Ֆերնանդեսին: Բրենսոնը պատրաստվում էր բորտուղեկցորդուհի աշխատել դեռևս 2011 թվականին, սակայն այդ ժամանակ նրան խանգարել է վնասվածքը, որը մեծահարուստը ստացել էր դահուկ քշելիս. հայտնում է Lenta.ru-ն:
Այժմ նա կատարեց խոստումը և Ավստրալիայից Մալազիա վեցժամյա թռիչքի ընթացքում կատարեց բորտուղեկցորդուհու պարտականությունները: Նա խմիչք և սնունդ է մատուցել ՝ ծանուցելով ուղևորներին թռիչքի, վայրէջքի և թռիչքի բարձրության մասին: Դրա համար մեծահարուստը ստիպված է եղել կրել շրջազգեստ և վերնաշապիկ, ինչպես նաև՝ սափրել ոտքերն ու ներկել շուրթերը: ֆերնանդեսը, ում Բրենսոնը պարտվել էր խաղադրույքը, ներկա է եղել թռիչքին՝ որպես ուղևոր: Նա Բրենսոնի աշխատանքը գնահատել է «անպետքական», իսկ հետո առհասարակ ազատել է մագնատին աշխատանքից այն բանից հետո, երբ նա միտումնավոր Ֆերնանդեսի վրա է թափել նարնջի հյութը:
Իհարկե, այդ ամենին ոչ ոչ լուրջ չի վերաբերվել և վայրէջքից հետո Ֆերնանդեսն ու Բրենսոնը միասին լուսանկարվել են: Հետաքրքիր է, որ 62-ամյա «բորտուղեկցորդուհու» համար կազմակերպվել է հատուկ թռիչք, որից ստացված հասույթը կտրամադրվի հիվանդ երեխաների հիմնադրամին. նշում է Piter.tv-ն: Տոմսի արժեքը եղել է շուրջ 400 դոլար: