Ճանապարհորդության և զբոսաշրջության համաշխարհային խորհուրդը (WTTC) հայտնում է, որ այս տարի կսահմանվի ռեկորդ. աշխարհում ճանապարհորդության կմեկնեն ավելի քան մեկ միլիարդ մարդ: WTTC հաշվարկներով՝ ռեկորդային միլիարդերորդ զբոսաշրջիկը սահմանը կհատի 2012 թվականի դեկտեմբերի 13-ին: Սա նշանակում է, որ Երկրի ամեն 7-րդ բնակիչը մեկնում է արտասահման, իսկ մի քանի տասնամյակ առաջ արտասահման մեկնելը միայն հարուստների արտոնությունն էր:
ԱՄՆ-ն և Ֆրանսիան ամենաճանաչվածն են զբոսաշրջիկների շրջանում, իսկ ավելի արագ զբոսաշրջությունը աճում է Գվատեմալայում, Դոմինիկյան Հանրապետությունում և Կոտ դ ‘Իվուարում: Համաշխարհային խորհուրդը հույս ունի, որ G-20-ը կարող է պարզեցնել վիզային ռեժիմը քսանյակին մասնակից երկրների միջև: Այս դեպքում զբոսաշրջային հոսքը կաճի տարեկան 112 միլիոնով: